Աշնանը սպասվում են Հայաստանի ապագայի հետ կապված լրջագույն իրադարձություններ, որոնց համար Հայաստանի իշխանությունները ունեն ԱՄՆ-ի, ԵՄ-ի (հավանաբար, վերապահումներ ունի Ֆրանսիան), Թուրքիայի աջակցությունը։ Այդ «իրադարձությունները» հաջողությամբ իրագործելու համար Հայաստանի իշխանությունները կարիք ունեն հայաստանյան հանրության աջակցության կամ, առնվազն, չեզոք լոյալության։
Այս պահին Հայաստանի ընդդիմադիր դաշտում չկա այնպիսի ուժ, որն ի վիճակի է կանխարգելել:
Իսկ ընդդիմադիր դաշտն ընդհանուր առմամբ չափազանց շերտավորված է, և այդ բոլոր շերտերի մեջ չկա այն ուժը, որն ի վիճակի է լուծել խնդիրը։
Այս վերջին միտքը մեր օրերի ամենամեծ ողբերգությունն է, և երեկվա իմ ուղիղ եթերի խորքային իմաստը հենց սա էր նաև` նոր էլիտաների ձևավորում։
Արա Պողոսյան